Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 14. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1183. Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար

Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող են այդ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնել դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշման կամ անվանման օգտագործումը, վերացնել դրանք ապրանքի, դրա փաթեթավորման վրայից, գովազդի, ազդագրերի, հաշիվների և ուղեկցող այլ փաստաթղթերից, իսկ եթե դա անհնար է՝ պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթեթավորումը կամ ապրանքը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։