Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» ենթակետերով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։