Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.

2) 3-րդ մասի «ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական» բառերը փոխարինել «ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման» բառերով.

3) 4-րդ մասի «Արդյունաբերական սեփականության օբյեկտների» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի» բառերով.

4) 5-րդ մասի «եւ» ենթակետերով» բառերը փոխարինել «ե» ենթակետերով» բառերով.

5) 8-րդ մասի «Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի» բառերը փոխարինել «Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի» բառերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։