Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 33010198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2010 թ.

ք. Երևան N 01-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ու 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման` հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի և այդ պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգերը և մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 4-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հրամանի հավելված N 1-ի 67-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«67. Նախարարության համակարգի հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն ամբողջությամբ և Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուների Նախարարության մասի ցուցակն առաջադրում է Նախարարությունը: Նախարարության կողմից առաջադրվող Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Աշխատակազմի գլխավոր աուդիտորը, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք Բաժնի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Նախարարության կողմից առաջադրվող Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:»,

2) հրամանի հավելված N 1-ի 68-րդ կետը լրացնել հետևյալ նոր նախադասությունով.

«Նախարարության համակարգի հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 7 անդամն էլ ընտրվում են Նախարարության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակից, Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 5 անդամն ընտրվում են Նախարարության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակից, 1-ական անդամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնց թեկնածությունը Նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Պետրոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։