Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 32010203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

10 մայիսի 2010 թ. N 69-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 20-ի «Օդային երթևեկության սպասարկման կարգը հաստատելու մասին» N 165-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 55.1 կետով.

«55.1 Վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում ստուգվում է սահմանված անվտանգության նպատակների և անվտանգության պահանջների ապահովվածությունը.

ա) մինչ շահագործման մեջ փոփոխության ներդնելը,

բ) շահագործման մեջ ներդրման՝ բոլոր անցումային փուլերում,

գ) շահագործման ողջ ժամանակահատվածում,

դ) ցանկացած այլ անցումային փուլերում՝ մինչ շահագործումից հանելը:

Սույն Կարգի իմաստով, համաձայն Եվրոկոնտրոլի ԵՍԱՌՌ-4 (ESARR-4) փաստաթղթի.

ա) անվտանգության նպատակները վեր հանված վտանգներից ամեն մեկի տեղի ունենալու առավելագույն թույլատրելի հավանականությանը վերաբերող քանակական կամ որակական ցուցանիշներն են, որոնք սահմանվում են վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում,

բ) անվտանգության պահանջը ռիսկերի նվազեցման միջոցառումն է, որը նպատակաուղղված է որոշակի անվտանգության նպատակի կատարմանը: Անվտանգության պահանջը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, և վերաբերել տվյալ համակարգին, կամ օդային երթևեկության կազմակերպման համակարգի այլ բաղկացուցիչներին, կամ համակարգի շահագործման միջավայրին:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։