ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2010 թվականի N 392-Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻ` ՀԱՅԴԱՐԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հեռահաղորդակցության զարգացման 2010 թվականի համաշխարհային համագումա­րին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախա­րարի տեղակալ Վ. Մարությանի` 2010 թվականի մայիսի 24-28-ը Հայդարաբադ (Հնդկաս­տանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստա­նի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարութ­յանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա­տա­­­կազմ ներկայացնել Հայդարաբադ գործուղման արդյունքների մասին հաշ­վետ­­վու­թյուն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 1
Երևան