ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2010 թվականի N 388-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ՝ գնահատման 1-ին և 2-րդ փուլերի համապատասխանության լրացուցիչ զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2010 թվականի հունիսի 6-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ա. Օսիկյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապե­տության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախա­տեսված միջոցների հաշվին.
2) Գ. Կոստանյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրա­պե­տության Նախագահի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին
3) Կ. Գևորգյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատ­վի­րա­կու­թյան Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին` գործուղումից վերադառ­նալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկա­յացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվու­թյուն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մայիսի 31-ի N 388-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-12-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գ. Կոստանյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Կ. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան