Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2010» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2010 թվականի N 416-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2010» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարը կազմակերպող և անցկացնող կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարի կանոնակարգը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հունիսի 8-ի N 416-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2010» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

Ա. Պետրոսյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սինանյան - ՀՀ վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։