Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ Բ. ՓԱՓԱԶՅԱՆԻ` ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2010 թվականի N 412-Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ Բ. ՓԱՓԱԶՅԱՆԻ` ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության կողմից հետագա հնարավոր ներդրումների հստակեցման և տեղում փորձի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի` 2010 թվականի հունիսի 1-3-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բ. Փափազյանի` 2010 թվականի հունիսի 1-3-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։