«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 մայիսի 2010 թ.
ք. Երևան N 242-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկայում» (այսուհետ` Մեթոդիկա), կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Մեթոդիկայի 2.4 կետում «NN 1, 2, 3 աղյուսակներում (հավելված)» բառերը փոխարինել «հավելվածում» բառով:
2) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5 կետով.
«2.5 Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը վերանայելիս` նորոգման և նյութական ծախսերը ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հաշվարկային տարվան նախորդող տարիներին Հայաստանի Հանրապետությունում սղաճի մակարդակը:»:
3) Մեթոդիկայի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2010 թվականի մայիսի 19-ի
թիվ 242-Ն որոշման
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի հունիսի 15-ի
N 275-Ն որոշմամբ
հաստատված մեթոդիկայի
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Աղյուսակ N 1
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Մեկ ագրեգատի
միջին հզորությունը
(ՄՎտ) Ագրեգատների թվաքանակը
1 2 3 4 5 6
0-0.5 (ներառյալ) 1 2 3 4 5 6
0.5-1.0 (ներառյալ) 2 3 4 5 6 7
1.0-1.5 (ներառյալ) 2 4 6 7 8 9
1.5-2.0 (ներառյալ) 2 5 7 8 9 -
2.0-3.0 (ներառյալ) 3 6 8 - - -
3.0-4.0 (ներառյալ) 3 6 - - - -
4.0-5.0 (ներառյալ) 3 7 - - - -
5.0-6.0 (ներառյալ) 4 - - - - -
6.0-7.0 (ներառյալ) 4 - - - - -
7.0-8.0 (ներառյալ) 5 - - - - -
8.0-9.0 (ներառյալ) 5 - - - - -
9.0-10.0 (ներառյալ) 6 - - - - -
Աղյուսակ N 2
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Կուռուցվածքներ և սարքավորումներ Հիմնական և ընթացիկ նորոգում
(% կառուցման արժեքից)
Պատվար (բետոնե) 0.94
Պատվար (հողային) 0.63
Ջրընդունիչ, ջրթափ 0.14
Տղմազտարան, ակվեդուկ (բետոնե), դյուկեր 0.22
Ջրանցք, ճնշման ավազան 0.19
Թունել 0.09
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (բետոնե) 0.22
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (մետաղյա) 0.42
Հիդրոէլեկտրակայանի շենք 0.14
Հիդրոագրեգատներ և օժանդակ սարքավորումներ 1.35
Ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ և բաշխիչ սարքեր 3.63
Այլ էլեկտրատեխնիկական սարքավորումներ 3.13
1. Հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը որոշելու համար հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը հարաբերվում է տեղակայված ագրեգատների քանակին` մեկ ագրեգատի միջին հզորությունը ստանալու համար, այնուհետև սույն հավելվածի N 1 աղյուսակից մեկ ագրեգատի միջին հզորությանը և տեղակայված ագրեգատների քանակին համապատասխան որոշվում է հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը:
2. Սույն հավելվածի N 1 աղյուսակով որոշված անձնակազմի թվաքանակը` հետևյալ կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում, բազմապատկվում է համապատասխան գործակիցներով`
1) թունելների համար՝ 1.03
2) մինչև 10 ՄՎտ հզորությամբ դերիվացիոն
հիդրոէլեկտրակայանների համար՝ 2.00
3) լեռնային և սեյսմիկ շրջաններում ճանապարհների
սպասարկման յուրաքանչյուր լրիվ 5 կմ-ի համար` 1.03
4) ծանր ձնային պայմաններով դժվարամատչելի
լեռնային շրջանների համար՝ 1.20
3. Հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը սույն հավելվածի N 1 աղյուսակով և 2-րդ կետում նշված կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում համապատասխան գործակիցներով հաշվարկելուց հետո ավելացվում է ևս չորսով` հիդրոէլեկտրակայանում մեկ աշխատող հերթափոխի ընթացքում ապահովելու համար:
4. Հիդրոէլեկտրակայանի վարչական անձնակազմի թվաքանակը ընդունվում է մինչև մեկ ՄՎտ դրվածքային հզորության դեպքում երեք միավոր, իսկ մեկ և ավելի Մվտ դրվածքային հզորությունների դեպքում չորս միավոր: