ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`
1) 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, 2010 թվականի երկրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) 19,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար` 2010 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումները կիրականացվեն մրցակցային բանակցությունների ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 3-ի N 669-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Անվանումը Չափ-ման միա-վորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) Գնման ձևը Պայմանագրերի
քա-նակը գումարը (հազ. դրամ) կնքման ժամկետը կատարման վերջնա-ժամկետը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 500.0 x x x
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 500.0 x x x
ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշ­վային փաստաթղթերի մշակում դրամ 1.0 500.0 ՄԲԲ հունիս հուլիս
ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար դրամ 1.0 19,500.0 ՄԲԱ հուլիս սեպտեմբեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 3-ի N 669-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում
Ծրագրային դասիչը Անվանումը`
Կրթական օբյեկտների հիմնանորոգում Ոչ ֆինան-սական ցուցա-նիշներ
Ֆինանսա-
կան ցուցա-
նիշներ
Ս002 ԵՊ 01
Չափորոշիչներ I եռամսյակ I կիսամյակ 9 ամիս տարի I եռամսյակ I կիսամյակ 9 ամիս տարի
Քանակական 1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր) 0 0 1 1 X X X X
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող
ծախսերը (հազ. դրամ) X X X X 0.0 0.0 19,500.0 19,500.0
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Նախագծային աշխատանքներ
Կ002 ԱՁ 01 Նկարագրություն՝
Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ
Քանակական 1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են
ներդրումները (միավոր) 0.0 1.0 1.0 1.0 X X X X
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) X X X X 0.0 950.0 950.0 950.0
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`
Քանակական, որակական, ժամ-կետայնության և այլ չափորոշիչ-ների փոփոխության վրա Համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին
Ծախսային արդյունավետու-թյան բարելավման վրա Գործող կրթական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերն անհրաժեշտ է կապիտալ վերանորոգման համար, որպեսզի դրանք ապահովեն կրթական ծառայությունների մատուցումը` կրթական չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կրթական օբյեկտի հիմնանորոգված նոր շենքեր և մասնաշենքեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան