Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:»: