Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2010 թվականի N 665-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 13 հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել`

1) 12.469.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի պատշգամբների ընթացիկ վերանորոգման և սերվերի սենյակի անվտանգությունն ապահովելու համար` 3000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով).

3) ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար` 8000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով).

4) 2010 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կազմակերպման ու անցկացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար` 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված գումարը «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 665-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ ինն

ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0

այդ թվում`

08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (30469.2) (30469.2) (30469.2)

այդ թվում`

01 Հանգստի և սպորտի ծառայություններ (30469.2) (30469.2) (30469.2)

01 Հանգստի և սպորտի ծառայություններ (30469.2) (30469.2) (30469.2)

այդ թվում`

16. Սևծովյան երկրների մարզական խաղերին մասնակցության ապահովում (30469.2) (30469.2) (30469.2)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

այդ թվում`

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (30469.2) (30469.2) (30469.2)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 30469.2 30469.2 30469.2

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 30469.2 30469.2 30469.2

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 30469.2 30469.2 30469.2

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 30469.2 30469.2 30469.2

ՀՀ կառավարություն 30469.2 30469.2 30469.2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 665-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

(հազ. դրամ)

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Բաժին 11 Խումբ 01 Դաս 01 Ծրագիր

Գնման առարկայի Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի համարը Գնման ձևը Պայմանագրերի

անվանումը չափի միավորը քանակը գումարը (հազ. դրամ) կնքման ժամկետը կատարման վերջնաժամկետը

1 2 3 4 5 6 7 8

Համակարգիչ հատ 15 2469.0 5122 ՊՄ մայիս դեկտեմբեր

Մոնիթոր հատ 15 1050.0 5122 ՊՄ մայիս դեկտեմբեր

Մոնիթոր հատ 5 410.0 5122 ՊՄ մայիս դեկտեմբեր

Տպիչ սարք հատ 2 440.2 5122 ՊՄ մայիս դեկտեմբեր

Հեռախոսային կայան դրամ 1 3600.0 5122 ԳՀ մայիս դեկտեմբեր

Պտուտադռնակ (տուռնիկետ) դրամ 1 2500.0 5122 ԳՀ մայիս դեկտեմբեր

Գրասենյակային գույք լրակազմ 1 2000.0 5122 ԳՀ մայիս դեկտեմբեր

Պատշգամբի ընթացիկ վերանորոգում դրամ 1 2500.0 4251 ԳՀ մայիս դեկտեմբեր

Վանդակաճաղեր դրամ 1 500.0 4251 ՄԲԲ մայիս դեկտեմբեր

Ավտոմեքենա հատ 1 8000.0 5121 ՆՄ մայիս դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։