Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 134. Վարչական գործերով դատական ակտերի վերանայման հիմքերը և կարգը
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վճռաբեկ դատարանը:
2. Վարչական դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:»: