Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6.1

գործել է մինչև 2010-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 6.1

. 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է ՝

ա) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,

բ) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի,

գ) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող սույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն մասում նշված ժամկետները կասեցվում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքները մինչև նույն մասով սահմանված ժամկետների լրանալն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված՝ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող՝ ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի վճարներ:

3. Եթե մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված` համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը գերազանցում է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա այդ ժամկետի ավարտից հետո հարկ վճարողի մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ԱԱՀ-ի վճարելու պարտավորությունը դադարում է:

4. Եթե մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաս է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա տարբերությունը հարկ վճարողի կողմից այդ ժամկետը լրանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ենթակա է վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար: Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ԱԱՀ վճարող անձը մաքսային մարմին է ներկայացնում հարկային տեսչության կողմից տրված տեղեկանք` սույն մասին համապատասխան հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ: Տեղեկանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում է երկօրյա ժամկետում:

Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը լրանալը սույն մասին համապատասխան պետական բյուջե չվճարված գումարի մեծության կամ հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում վճարումը հետաձգված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հաշվարկվում են տույժեր` օրենքով սահմանված կարգով: Հետագայում ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

5. Սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերի կիրառման առումով ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարում ներառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությանը համապատասխանող գումարը:

6. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկվող ԱԱՀ-ի գումարից հաշվանցման ենթակա է սույն հոդվածի չորրորդ մասին համապատասխան պետական բյուջե վճարվող մասը:

(6.1 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-117-Ն, փոփ. 03.10.05 ՀՕ-181-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-129-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, լրաց., խմբ. 19.03.09 ՀՕ-65-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։