Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 12 ԱՊՐԻԼԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 199-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

12 ապրիլի 2010 թ.

ք. Երևան N 199-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿԻՐԶԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00611 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԿԻՐԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի մարտի 31-ի գրությունը` «ԿԻՐԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏԾ N 00611 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի մարտի 22-ի ««ԿԻՐԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 155-Ա հրամանում նշված «ԿԻՐԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի ապրիլի 7-ի ՏԾ N 00611 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի ապրիլի 5-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Մ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։