Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-09-24-ից մինչև 1998-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

24 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 1996 թվականի N 310

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում

առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման նախաբանում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաներով» բառերով.

բ) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաների» բառերով.

գ) որոշման 8-րդ կետում «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում» բառերը փոխարինել «առևտրի և սպասարկման ոլորտներում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։