ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 802-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող 60 միավոր գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2010 թվականի ապրիլի 14-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի` համաձայն հավելվածի (ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ-3102 տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 458 LL 11, ձեռքբերման տարեթիվը՝ 1999 թվական, թողարկման տարեթիվը՝ 1999 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
7. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի մարտի 15-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 1590 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 1590 հազ. դրամ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի (տրանսպորտային միջոցի) պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
10. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ-311000 տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 523 ԼԼ 01, ձեռքբերման տարեթիվը՝ 1998 թվական, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
12. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի մարտի 29-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 828,0 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 828,0 հազ. դրամ:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
14. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
15. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 24-ի N 802-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 60 ՄԻԱՎՈՐ ԳՈՒՅՔԻ
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ
NN
ը/կ Անվանումը
(մակնիշը և պետ- համարանիշը) Քա-նակը Թողարկ-ման տարե-թիվը Ձեռք-բեր-
ման տարե-թիվը Գույքի գնահատ-ված արժեքը(դրամ) Գույքի մեկնար-կային գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
բ. 70 % և ավելի մաշվ. ունեցող
1. Կոմուտատոր ՈւԴ 40 1 1989 1989 40000 40000 300
2. Օպտիմա 1 1971 1971 5000 5000 300
3. Յատրան 1 1979 1979 5000 5000 300
4. Լյուքս 1 1985 1985 7000 7000 300
5. Տրավելեր դե Լյուքս 1 1986 1986 7000 7000 300
6. Լյուբովյա 1 1989 1989 7000 7000 300
7. Օրտեկ 1 1993 1993 7000 7000 300
8. Էրիկա 1 1968 1968 7000 7000 300
9. Ուղեգորգ 2x3 1 1985 1985 5000 5000 300
10. Յատրան 1 1987 1987 7000 7000 300
11. Լյուբովյա 1 1989 1989 7000 7000 300
12. Գրամեքենա Ռոբոտրոն 1 1988 1988 7000 7000 300
13. Գրամեքենա Լյուբովկա 1 1989 1989 7000 7000 300
14. Գրամեքենա Տրավելլեր 1 1985 1985 7000 7000 300
15. Գրամեքենա 1 1991 1991 7000 7000 300
16. Գրամեքենա Յատրան 1 1978 1978 7000 7000 300
17. Գրամեքենա Յատրան 1 1981 1981 7000 7000 300
18. Գրամեքենա Էրիկա 1 1983 1983 7000 7000 300
19. Գրամեքենա Ռոբոտրոն 1 1985 1985 7000 7000 300
20. Գրամեքենա 1 1969 1969 7000 7000 300
Ընդամենը բ 20 167000 167000 6000
բ. 70 % և ավելի մաշվ. ունեցող
1. Pentium - III 1 2002 2002 25000 25000 300
2. Pentium - III 1 2002 2002 25000 25000 300
3. Pentium-166 1 1997 1997 15000 15000 300
4. Pentium-166 1 1997 1997 15000 15000 300
5. Pentium-166 1 2001 2001 20000 20000 300
6. Pentium-Q 51 1 1999 1999 5000 5000 300
7. Pentium-150 1 1997 1997 5000 5000 300
8. Pentium-133 1 1997 1997 5000 5000 300
9. Տպիչ Epson LQ-100 1 1998 1998 6000 6000 300
10. Տպիչ Epson LQ-100 1 1997 1997 6000 6000 300
11. Տպիչ Epson st-200 1 1997 1997 6000 6000 300
12. Տպիչ Epson st-200 1 1997 1997 6000 6000 300
13. Տպիչ Epson st-200 1 1997 1997 6000 6000 300
14. Տպիչ Epson LQ-100 1 1997 1997 5000 5000 300
15. Տպիչ HP LJ 6L 1 2000 2000 20000 20000 300
16. Ֆաքս մոդեմ 1 2000 2000 20000 20000 300
17. Ֆաքս մոդեմ 1 2001 2001 20000 20000 300
18. Տպիչ HP LJ III 1 1991 1991 6000 6000 300
19. Սկաներ HPSJ 5P 1 1997 1997 6000 6000 300
20. Սնուցման սարք 1 1999 1999 3000 3000 300
21. Հաշվիչ մեք. 1 1980 1980 500 500 300
22. Pentium-133 1 1997 1997 5000 5000 300
23. Pentium-III - 1000Mհz 1 2003 2003 10000 10000 300
24. Pentium - 150 Server 1 1997 1997 5000 5000 300
25. Տպիչ EPSON LQ - 100 1 1997 1997 6000 6000 300
26. Կոմուտատոր Պսկով-25 1 1992 1992 1500 1500 300
27. Pentium-166 1 1997 1997 5000 5000 300
28. Pentium - 150 Server 1 1998 1998 5000 5000 300
29. Տպիչ HP Desk Jet 3325 1 2003 2003 20000 20000 300
30. Տպիչ EPSON LQ - 100 1 1998 1998 6000 6000 300
31. Pentium -166 1 1997 1997 5000 5000 300
32. Տպիչ EPSON st 200 1 1997 1997 6000 6000 300
33. Պատճ.մեք.Conika 3035 1 2000 2000 20000 20000 300
34. IBM person.comp.300 PL 1 2003 2003 5000 5000 300
35. Pentium -IV 1 2006 2006 15000 15000 300
36. Մոնիտոր Samsսng 1 2006 2006 10000 10000 300
37. Մոնիտոր 1 2001 2001 5000 5000 300
38. Pentium-166 1 1997 1997 5000 5000 300
39. Pentium-166 1 1997 1997 5000 5000 300
40. Մուլտիֆիշ.պր.քս-SB1210D 1 2004 2004 40000 40000 300
Ընդամենը բ 40 405000 405000 12000
Ընդամենը 60 572000 572000 18000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան