Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2010 թվականի N 382-Ն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովները:

2. Հաստատել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովների կազմակերպման ծրագրերը և նախահաշիվները` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 382-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1960 թվականից սկսած` սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել Հայաստանի բուհերում: Այսօր Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 3500 սփյուռքահայ երիտասարդ:

Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտները քաջատեղյակ են սփյուռքում և Հայաստանում առկա հոգեբանական, սոցիալական, իրավական խնդիրներին, ուստի, նրանց փորձը կարող է օգտակար լինել դրանց լուծմանն առավելապես աջակցելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում:

Կարևոր է նաև սփյուռքահայ շրջանավարտների օրինակն արտերկրում բնակվող հայ երիտասարդներին դեպի Հայաստանի բուհերը գրավելու, հայրենիքի հետ նրանց կապերն ամրապնդելու և սփյուռքում ուծացման դեմ պայքարելու տեսանկյունից:

«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ը:

II. ՀԱՎԱՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հավաքի հիմնախնդիրներն են`

1) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության և համայնքների հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերի ու մասնակցության քննարկումը.

2) Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմներն առաջարկելը.

3) սփյուռքահայ շրջանավարտների` իրենց բնակության երկրներում հետբուհական խնդիրների վերհանումը.

4) սփյուռքում պահանջարկ ունեցող բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ընդլայնման հնարավորությունների քննարկումը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում անվճար տեղերի հատկացման միջոցով.

5) Հայաստանի Հանրապետության բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածման և գովազդման մեխանիզմների մշակումը.

6) Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման և Երևանում «Սփյուռքահայ ուսանողի տուն» հանրակացարանի կառուցման հարցերի քննարկումը:

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցության ստեղծումը.

2) սփյուռքահայ շրջանավարտների` գոյություն ունեցող միությունների գործունեության ակտիվացումը և համակարգումը.

3) հայկական սփյուռքի ներուժի համախմբումը, հայ համայնքներում հայապահպանական նոր ծրագրերի մշակումը, իրականացումը, մայր հայրենիքի հետ հայ համայնքների կապերի ամրապնդումը և խորացումը.

4) Հայաստանի Հանրապետության բուհերի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանն ու գովազդմանն օժանդակելը.

5) Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող ուսանողներին սոցիալական, իրավաբանական և այլ կարգի օժանդակության ծրագրերի իրականացումը, դրանց ֆինանսական աջակցության կազմակերպումը:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է հավաքի կազմակերպչական աշխատանքները:

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 6.600.000 դրամ:

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Անվանումը Բնութագիրը Չափի միա-վորը Միավորի գինը (դրամ) Քա-նակը Ընդամենը (դրամ)

1 2 3 4 5 6

Նիստերի դահլիճ`

1 օրվա համար նախատեսված` 250-300 մարդու համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի և ճաշի ընդմիջման կազմակերպման հնարավորություն հատ/օր

Նոթատետր (A5) թուղթը` A5 ֆորմատի, 80-90 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 հատ 600 300 180000

Ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 20, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 հատ 1000 300 300000

Հավաքի զեկույցները պարունակող գրքի տպագրություն թուղթը` A5 ֆորմատի, 80-90 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 օրինակ 2000 300 600000

Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով հատ 200 300 60000

Անվանաքարտեր չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով հատ 200 300 60000

Թղթապանակ պլաստիկե, միջին չափի`

A 4 չափի նյութերի համար հատ 800 250 200000

Գրիչ հասարակ հատ 50 300 15000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն A3, գունավոր, լոգոյով, տպագրությունը` 4+0 հատ 3000 50 150000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն 1300 մմ x 2000 մմ, տպագրությունը` 4+0 հատ 15000 3 45000

CD-ի պատրաստում հավաքի նյութերի ձայնագրում և բազմացում հատ 400 300 120000

Սուրճի ընդմիջում մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ մարդ/օր 1500 300/3 1350000

Ճաշի ընդմիջում օրական` մեկ անգամ, 2 օր, 250 անձի համար մարդ/օր 3600 250/2 1800000

Պաշտոնական ընդունելություն հանդիսավոր ընթրիք` հավաքի մասնակիցների պատվին մարդ 4 400 250 1100000

Տրանսպորտային ծախսեր

այցելություն

Սևան-Դիլիջան-Գոշավանք Հաշվարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում տեղադրված տրանսպորտի ուղեվարձի հիման վրա, որտեղ Երևան-Դիլիջան ուղերթի գինը մեկ անձի համար սահմանված է 1000 դրամ: 250 մարդու համար ուղերթ 100000 5 500000

Այլ ծախսեր հուշակոթողներ այցելության համար ծաղկեպսակներ` 250-300 մարդու հաշվարկով դրամ 95000 1 95000

Ընդամենը 6600000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 382-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

I. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

Համաժողովի նպատակն է աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը և դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը:

(1-ին կետը փոփ. 10.06.10 N 784-Ն)

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) հայկական պետականության ամրապնդման և հայկական սփյուռքի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մտավոր, մասնագիտական կարողությունների ու ջանքերի համախմբումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայկական սփյուռքի հիմնախնդիրների լուծման աջակցության գործում հայազգի ֆինանսիստների և բանկիրների դերակատարության ավելացմանը նպաստելը.

3) սփյուռքի ֆինանսական, վարկային կազմակերպությունների, բանկային տարբեր համակարգերում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստելը.

4) Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգերում առկա իրավական, ռազմավարական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմների, նշված համակարգերում արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով մշակումը.

5) համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա.

6) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 N 784-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 N 784-Ն)

8) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման խնդիրները բանկային ծառայությունների մատուցման ենթատեքստում.

9) Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրներն ու հեռանկարները:

(2-րդ կետը փոփ. 10.06.10 N 784-Ն)

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվող արդյունքներն են`

1) համաժողովի անցկացումը.

2) ֆինանսիստների և բանկիրների մասնագիտական համահայկական ընկերակցության ստեղծումը, կանոնադրության հաստատումը, մասնագիտական համացանցի ստեղծումը.

3) Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը, Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի զարգացումը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 N 784-Ն)

(3-րդ կետը փոփ. 10.06.10 N 784-Ն)

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ծրագրի իրականացման իրավական հիմքերն են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագիրը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրական դրույթները.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:

2. Համաժողովը, որին մասնակցելու են աշխարհասփյուռ հայ ֆինանսիստները և բանկիրները, անցկացվում է 2010 թվականի աշնանը:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կազմակերպվում է ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսված համաժողովի անցկացումը` տպագրական նյութերի պատրաստումը, մասնակիցների՝ տրանսպորտային միջոցներով փոխադրումը, սննդի կազմակերպումը, համաժողովի ընթացքում քննարկումների և կլոր սեղանների անցկացումը:

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1. Համաժողովը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության բանկերի միության հետ համատեղ:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս որպես սույն ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող պետական մարմին:

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 3.000.000 դրամ:

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Անվանումը Բնութագիրը Չափի

միավորը Միավորի գինը (դրամ) Քա-նակը Ընդա-մենը(դրամ)

1 2 3 4 5 6

Նիստերի դահլիճ`

1 օրվա համար նախատեսված` 100-130 մարդու համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի և ճաշի ընդմիջման կազմակերպման հնարավորություն հատ/օր 220000 1/1 220000

Համաժամանակյա թարգմանչական սարք անլար համաժամանակյա թարգմանության ռադիոալիքային ականջակալներ և խոսափողներ` 120 անձի համար լրակազմ 210000 1 210000

Թարգմանիչներ, համաժամանակյա

4 լեզվով թարգմանության ապահովում մեկ լեզվով համաժամանակյա թարգմանության համար

1 օրվա արժեքը`

160000 դրամ հաշվարկով դրամ 640000 1 640000

Նոթատետր (A5) թուղթը` A5 ֆորմատի, 100-120 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, կաշվե, տպագրությունը` 4+0 հատ 2000 120 240000

Համաժողովի ծրագիր (A5) 12 էջ թուղթը` 120 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 12, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 հատ 900 120 108000

Մասնակիցների ցուցակ (A5)` մինչև 12 էջ թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 12, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 հատ 300 100 30000

Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով հատ 200 120 24000

Անվանաքարտեր չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով հատ 300 120 36000

Թղթապանակ պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար հատ 800 120 96000

Գրիչ գելային, 0.5-1.0 ծայրով հատ 150 120 18000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն A3, գունավոր, լոգոյով, տպագրությունը` 4+0 հատ 3000 50 150000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն 1500 մմ x 2500 մմ, տպագրությունը` 4+0 հատ 25000 1 25000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն 1300 մմ x 2000 մմ, տպագրությունը` 4+0 հատ 20000 3 60000

Սուրճի ընդմիջում մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ մարդ/օր 1500 130/1 195000

Ճաշի ընդմիջում, 120 անձի համար մեկ անգամ, 120 անձի համար մարդ/օր 6500 120/1 780000

Տրանսպորտային ծախսեր Հուշակոթողներ այցելության նպատակով (Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ) 120 մարդու համար անհրաժեշտ է 2 բարձրակարգ ավտոբուս, որոնց ուղեվարձը և սպասելավարձը 1 անձի համար հաշվարկվել են 833.33 դրամ: ուղերթ 100000 1 100000

Այլ ծախսեր հուշակոթողներ այցելության համար ծաղկեպսակներ` 250-300 մարդու հաշվարկով դրամ 68000 1 68000

Ընդամենը 3000000

(հավելվածը փոփ. 10.06.10 N 784-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 382-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայումս հայկական սփյուռքում մեծ թիվ են կազմում խառն ամուսնությունները, որոնց հետևանքով զգալի թվով հայեր և նրանց սերունդները հեռանում են ազգային արմատներից, կորցնում հայկական որակները: Այս ամենի հետևանքով լուրջ ծավալի է հասել ուծացման գործընթացը: Խառնամուսնական ընտանիքներում ազգային արժեքների տեղատվությունը, հայապահպանության մեխանիզմների և ձևերի բացակայությունն էլ ավելի են նպաստում ուծացման գործընթացին:

Միևնույն ժամանակ կան նաև խառնամուսնական ընտանիքներ, որոնցում բարձր մակարդակի վրա է հայկական ազգային ինքնությունը, պահպանվում և հարգվում են այնպիսի ազգային արժեքներ, ինչպիսիք են հայոց լեզուն և հայկական մշակույթը:

Համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի ապրիլի 25-26-ը:

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) հայկական և օտար միջավայրերում` խառնամուսնությունների հետ կապված հիմնահարցերի քննարկումը.

2) հայկական միջավայրում խառն ամուսնությունների թվի և հետևանքների հետ կապված հարցերի վերհանումը.

3) խառնամուսնական միջավայրում ապրող կամ այլազգիների հետ ամուսնացած հայերի հետ այն հիմնական խնդիրների քննարկումը, որոնք առնչվում են խառնամուսնական միջավայրում ազգային ինքնության պահպանմանը:

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվող արդյունքներն են`

1) խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնության վրա ազդող այնպիսի գործոնների վերհանումը, ինչպիսիք են հայ եկեղեցու, բազմամշակութայնության և մշակութային երկվության, լեզվական գործոնները.

2) ազգային ինքնության ձևավորման գործընթացը սփյուռքում ներկայացնելը.

3) ընտանիքում` ազգային ավանդույթների, սովորույթների պահպանման, փոխանցման և դրսևորման առանձնահատկությունները ներկայացնելը.

4) ազգային ինքնության պահպանման և դրսևորման գործում հասարակության, կրթության և ընտանիքի փոխհարաբերությունների քննարկումը.

5) ազգային ինքնության փոխակերպման, երկմշակույթ ընտանիքներում երեխաների դաստիարակության, ինչպես նաև հայկական ինքնության դրսևորումների և շարունակականության հիմնախնդիրների քննարկումը:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 4100000 դրամ:

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Անվանումը Բնութագիրը Չափի

միավորը Միավորի գինը (դրամ) Քա-նակը Ընդամենը(դրամ)

1 2 3 4 5 6

Նիստերի դահլիճ`

2 օրվա համար նախատեսված` 50-70 մասնակցի և 50 հրավիրյալների համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի ընդմիջման կազմակերպման հնարավորություն հատ/օր 190000 1/2 380000

Ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 20, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 հատ 1000 100 100000

Համաժողովի նյութերի տպագրություն 200 էջ, A5 ֆորմատի, թուղթը` 90 գ, էջերի թիվը` 200, տպագրությունը` 1+1, կազմը փափուկ, տպագրությունը` 4+1 հատ 3000 300 900000

Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթ` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով հատ 200 100 20000

Ավիատոմս (Վրաստանից ժամանող հյուրի ավտոմեքենայի ուղեվարձ) սփյուռքահայ մասնակիցներ` ըստ տարածաշրջանների (Եվրոպա` 2 մասնակից, ԱՊՀ` 1 մասնակից, Մերձավոր և Միջին Արևելք` 1 մասնակից, Վրաստան` 1 մասնակից) հատ 250000 5 1250000

Հյուրանոցային ծառայությունների մատուցում`

5 սփյուռքահայ մասնակիցների համար 4 օրվա համար` նախատեսված սփյուռքահայ մասնակիցների համար, մեկ տեղանոց սենյակ` համաժողովի դահլիճին մոտիկ մարդ/օր 28000 5/4 560000

Անվանաքարտեր չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով հատ 300 50 15000

Թղթապանակ պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար հատ 800 50 40000

Գրիչ հասարակ հատ 100 50 5000

Նոթատետր թուղթը` A5 ֆորմատի, 120 գ, թիվը` 25, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 հատ 1 000 50 50000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն 2000 մմ x 3000 մմ, տպագրությունը` 4+0 հատ 25000 2 50000

Սուրճի ընդմիջում մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ մարդ/օր 1500 50/2 150000

Ճաշ օրական մեկ անգամ մարդ/օր 4000 50/2 400000

Տրանսպորտային ծառայություն Երևան քաղաքի տարածքում (բարձրակարգ` 50 նստելատեղով ավտոբուսով հուշակոթողներ այցելություն) ուղերթ 80000 1 80000

Տրանսպորտային ծառայություն դիմավորում և ճանապարհում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև հյուրանոց` Երևանում (ներառյալ օդանավակայանի տարածքում կայանելու և վերադարձի գումարը` թեթև մարդատար ավտոմեքենայով) ուղերթ 7000 5 35000

Այլ ծախսեր ծաղկեպսակ, ծաղիկներ դրամ 65000 1 65000

Ընդամենը 4100000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 382-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայումս սփյուռքում առկա են արևմտահայերենի ուսուցման մի շարք խնդիրներ:

Առաջինը` արևմտահայերենի միասնական դասագրքի բացակայությունն է: Այնուհետև` գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ արևմտահայերենի ուսուցման գործում` կապված համապատասխան մեթոդաբանության բացակայության կամ թերի մեթոդաբանության առկայության հետ:

Շատ կարևոր խնդիր է նաև արևմտահայերենի ուսուցիչների պակասը և նրանց վերապատրաստման հետ կապված հիմնախնդիրների առկայությունը:

Համաժողովն անցկացվելու է Ծաղկաձորում, 2010 թվականի հուլիսի 3-5-ը:

(1-ին կետը փոփ. 10.06.10 N 784-Ն)

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնահարցերի քննարկումը.

2) արևմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հետ կապված հիմնահարցերի վերհանումը.

3) սփյուռքում արևմտահայերենի ուսուցման մեթոդիկայի զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակումը:

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվող արդյունքներն են`

1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների բացահայտումը.

2) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծման ուղիների ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

3) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումը:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 6300000 դրամ:

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Անվանումը Բնութագիրը Չափի

միավորը Միավորի գինը (դրամ) Քա-նակը Ընդամենը (դրամ)

1 2 3 4 5 6

Նիստերի դահլիճ`

2 օրվա համար նախատեսված`

30-50 մարդու համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպման հնարավորություն հատ/օր 100000 1/2 200000

Համաժողովի ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 90 գ,

A5 ֆորմատի,

էջերի թիվը` 20,

տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 հատ 1000 100 100000

Ավիատոմս սփյուռքահայ մասնակիցներ` ըստ տարածաշրջանների (Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ` 2 մասնակից, Եվրոպա`

2 մասնակից, ԱՊՀ`

4 մասնակից, Մերձավոր և Միջին Արևելք`

2 մասնակից) հատ 250000 10 2500000

Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն թուղթը` 260 գ,

A5 ֆորմատի, տպագրությունը`

4+1, ծրարով հատ 200 100 20000

Հյուրանոցային ծառայությունների մատուցում Ծաղկաձորում` 40 մարդու համար 2 օրվա համար, համաժողովի մասնակիցների համար, մեկտեղանոց մարդ/օր 23500 40/2 1880000

Հյուրանոցային ծառայությունների մատուցում Երևանում` 2 օրվա համար համաժողովի սփյուռքահայ մասնակիցների համար, մեկտեղանոց մարդ/օր 25000 10/2 500000

Անվանաքարտեր չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով հատ 300 50 15000

Թղթապանակ պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար հատ 800 50 40000

Գրիչ հասարակ հատ 100 50 5000

Նոթատետր թուղթը` A5 ֆորմատի,

120 գ, թիվը` 25, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 հատ 1000 50 50000

Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն 2000 մմ x 3000 մմ, տպագրությունը` 4+0 հատ 25000 1 25000

Սուրճի ընդմիջում մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ մարդ/օր 1500 50/2 150000

Սննդի սպասարկում նախաճաշ, ճաշ, ընթրիք` 40 հոգու համար մարդ/օր 4600 50/3 690000

Տրանսպորտային ծառայություն Երևան-Ծաղկաձոր-Երևան (բարձրակարգ`

50 նստելատեղով ավտոբուսով) ուղերթ 70000 1 70000

Այլ ծախսեր (հուշակոթողներ այցելության ժամանակ ծաղիկներ ձեռք բերելու համար) հուշակոթողներ այցելության ժամանակ ծաղկեպսակներ ձեռք բերելու համար դրամ 55000 1 55000

Ընդամենը 6300000

(հավելվածը փոփ. 10.06.10 N 784-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։