ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 823-Ա
«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև 2014 թվականի մայիսի 5-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 1-ի N 823-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների
NN
ը/կ Ապրանքի անվանումը Մաքսային հայտարարագրի համարը Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը Քանակը Մաքսային արժեքը(դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Ավտոբեռնիչներ C 13100 16.06.2009 թ. 4 հատ 41173980 16.06.2010 թ.
2. Ավտոբեռնիչ C 15811 15.07.2009 թ. 1 հատ 11800000 15.07.2010 թ.
3. Օդաքաշ պահարան C 15997 16.07.2009 թ. 1 հատ 84472 16.07.2010 թ.
4. Սառեցնող պահարան C 15997 16.07.2009 թ. 4 հատ 679139 16.07.2010 թ.
5. Էլեկտրական վառարան C 15997 16.07.2009 թ. 1 հատ 116789 16.07.2010 թ.
6. Գոլորշիով եփող Էլեկտրական վառարան C 15997 16.07.2009 թ. 1 հատ 329408 16.07.2010 թ.
7. Էլեկտրական մարմիտ C 15997 16.07.2009 թ. 2 հատ 324477 16.07.2010 թ.
8. Ձեռքի հիդրավլիկ սայլակ C 15997 16.07.2009 թ. 1 հատ 40751 16.07.2010 թ.
9. Շշերի գազավորման սարքավորում C 5218 07.08.2009 թ. 1 հատ 133460345 07.08.2010 թ.
10. Շշերի լվացման սարքավորում C 5218 07.08.2009 թ. 1 հատ 246910230 07.08.2010 թ.
11. Սարքավորման մասեր C 5218 07.08.2009 թ. 10559 կգ 80685978 07.08.2010 թ.
12. Գազի չորացնող սարք C 18379 10.08.2009 թ. 1 հատ 121183052 10.08.2010 թ.
13. Ռեկտիֆիկացիայի սարք C 18379 10.08.2009 թ. 1 հատ 121302598 10.08.2010 թ.
14. Գազի սեղմման սարք C 18379 10.08.2009 թ. 1 հատ 121303163 10.08.2010 թ.
15. Գրադիրնյա C 20282 26.08.2009 թ. 1 հատ 28306754 26.08.2010 թ.
16. Շշերի հերմետիկ խցանափակման սարք C 5868 01.09.2009 թ. 1 հատ 48237126 01.09.2010 թ.
17. Կոմպրեսորներ C 7886 06.11.2009 թ. 2 հատ 114134784 06.11.2010 թ.
18. Կոմպրեսորի մասեր C 7886,
C 7862 06.11.2009 թ. 3306 կգ 40109331 06.11.2010 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան