Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ կետերի ««գ», «դ» և «ե»» բառերը փոխարինել ««գ», «գ.1», «դ» և «ե»» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1 Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»: