ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 825-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում գտնվող հիմնական միջոցները (արտադրական և տնտեսական գույքը) և ընթացիկ ակտիվները (նյութեր, ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 283 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված է 98400 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Գույքի վաճառքի գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶ-31100» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 149 ԼԼ 11, ձեռքբերման տարեթիվը` 2003 թվական, թողարկման տարեթիվը` 2000 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
6. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ գնահատված արժեքը` 1060 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը` 1060 հազ. դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
8. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
9. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 1-ի N 825-Ն որոշման
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1 2 3 4 5 6
NN
ը/կ Անվանումը Քանակը Թողարկման տարեթիվը Գույքի (միավորի) գնահատված արժեքը (դրամ) Ընդհանուր
արժեքը(դրամ)
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող
1. Հրշեջ կայան 1 1976 թ. 2000 2000
2. Էլեկտրական վահանակ 1 1976 թ. 1500 1500
3. Կարագ կտրող սարք 1 1987 թ. 1500 1500
4. Մեխանիկական ամբարձիչ 1 1987 թ. 500 500
5. Գազի անալիզատոր ՈՒԳ-2 1 1987 թ. 1000 1000
6. Յուղանջատիչ OMM-100 1 1975 թ. 1000 1000
7. Յուղանջատիչ OMM-101 4 1975 թ. 1000 4000
8. Ամոնիակային պոմպ 3Ց4 A2G 4 1975 թ. 2000 8000
9. Սարքավորում «Ամուր» 1 1975 թ. 4000 4000
10. Վահանակ 100 x 600 x 500 3 1975 թ. 1000 3000
11. Օդամղիչ սարք (վենտիլյատորով) 1 1975 թ. 1000 1000
12. Ջրի պոմպ K20302 2 1975 թ. 2000 4000
13. Դրամարկղային սարք 1 1979 թ. 1000 1000
14. Էլ. կալորիֆեր 3 1980 թ. 2000 6000
15. Կաթնահարիչ 1 1975 թ. 3000 3000
16. Մետաղյա հարթակ 4 1975 թ. 1000 4000
17. Տասնյակ պանել. վահանակ 1 1 1975 թ. 1000 1000
18. Տասնյակ պանել. վահանակ 2 1 1975 թ. 1000 1000
19. Տասնյակ պանել. վահանակ 3 1 1975 թ. 1000 1000
20. Տասնյակ պանել. վահանակ 4 1 1975 թ. 1000 1000
21. Տասնյակ պանել. վահանակ 5 1 1975 թ. 1000 1000
22. Տասնյակ պանել. վահանակ 6 1 1975 թ. 1000 1000
23. Տասնյակ պանել. վահանակ 5.9 1 1975 թ. 1000 1000
24. Կոնդենսատոր. վահանակ «ԿԿՈՒ-0.38» 1 1975 թ. 3000 3000
25. Օդափոխիչ «Ց-4708» 2 1975 թ. 1000 2000
26. Ջրատաքացուցիչ (բրոյլեր) 3 1975 թ. 1000 3000
27. Եռակի պանել. վահանակ 8 2 1975 թ. 1000 2000
28. Քառակի պանել. վահանակ 8 1 1975 թ. 1000 1000
29. Մեկ պանելային վահանակ 7 1 1975 թ. 1000 1000
30. Սրող հաստոց 3136-41 1 1976 թ. 5000 5000
31. Ռոբոտրոն 1 1980 թ. 2000 2000
32. Մետաղյա բաք 2 1975 թ. 10000 20000
33. Սառնարանային խցի դուռ 1 1976 թ. 1000 1000
34. Սեյֆ K/C 1 1976 թ. 10000 10000
35. Գրամեքենա «Ռոբոտրոն» 1 1980 թ. 2000 2000
36. Մետաղյա բաք 1 1975 թ. 10000 10000
37. Մետաղյա բաք 1 1975 թ. 10000 10000
38. Գրասեղան` 2-տումբանի 1 1976 թ. 2000 2000
39. Էլեկտրական հաշվիչ 7 1980 թ. 500 3500
40. Արտադր. անոթ 60 կC 3 1975 թ. 2000 6000
41. Խոհանոցային գիծ ԼՏՄ 1 1987 թ. 3000 3000
42. Էլեկտրական զոդող սարք 1 1976 թ. 2000 2000
43. Էլեկտրական սալիկ «ՊԷ-2Մ» 1 1976 թ. 1500 1500
44. Կրակխառնիչ «ՊՄԳ-1» 1 1999 թ. 2000 2000
Ընդամենը 71 144500
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ) Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
1. Նյութեր 96.34 96.34
2. Ապրանքներ 42.13 42.13
Ընդամենը 138.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան