Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-07-24-ից մինչև 2014-10-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-10-25Բացել ARLIS-ում

040.0767.22.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 1999 թվականի N 767

քաղ. Երևան

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անձնագիրը, զինվորական գրքույկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը.

բ) ապաստան հայցողների համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, փախստականների համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, կացության քարտը:

(1-ին կետը փոփ., խմբ. 01.07.10 N 814-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 22-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։