Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11610243

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հունիսի 2010 թ.

ք. Երևան N 302-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի « Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.

հրամանի հավելվածը լրացնել նոր «16.1» կետով, հետևյալ բովանդակությամբ`

16.1 Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում նամականիշ

գեղաթերթիկ III եռամսյակ 350

650 40 000

30 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «ХОЛМ ЧЕСТИ. Гюмри, Армения/Պատվո բլուր. Գյումրի» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:

2) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «1855. 1877-1878. ХОЛМ ЧЕСТИ. Мемориальный комплекс-русское офицерское кладбище в Гюмри, Армения. Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում» գեղաթերթիկը, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «ХОЛМ ЧЕСТИ. Гюмри, Армения/Պատվո բլուր. Գյումրի» նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «1855. 1877-1878. ХОЛМ ЧЕСТИ. Мемориальный комплекс-русское офицерское кладбище в Гюмри, Армения. Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի հունիսի 23-ի

թիվ 302-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի հունիսի 23-ի

թիվ 302-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։