Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-07-01-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 1995 թվականի N 382

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ նախատեսված ոչ հարկային եկամուտների լրիվ և ժամանակին գանձման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 07.07.97 N 242)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգ` ըստ դրանց առանձին տեսակների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները ժամանակին բյուջե չվճարելու դեպքում վճարողներից գանձվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։