Հոդված 24. Բարձրագույն մասնագիտական կրթությունը
Հոդված 24. Բարձրագույն մասնագիտական կրթությունը
1. Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:
2. Հայաստանի Հանրապետությունում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տարատեսակները` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերի ձևով (առկա, հեռակա, դրսեկություն), կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:
4. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները.
1) բակալավր.
2) դիպլոմավորված մասնագետ.
3) մագիստրոս:
5. Դիպլոմավորված մասնագետ պատրաստող բուհերի մասնագիտությունների ցանկը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր բնույթին համապատասխան և օրենքով սահմանված կարգով, կրթության պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցրած մասնագիտությունների գծով կարող է իրականացնել նաև հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր: