Հոդված 1
Հոդված 1.
«Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իր գործունեության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.».
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.».
3) 10.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 14-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հղի կամ երեխային կրծքով կերակրող» բառերով, իսկ «կանանց» բառից հետո` «և երեխա խնամող աշխատողներին» բառերով: