ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2010 թվականի N 943-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակի վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի` 59.37 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող տարածքների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 29-ի N 943-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան