Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-08-12-ից մինչև 2023-01-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-01-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2010 թվականի N 935-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի պարզաբանումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«1.35-րդ կետով նախատեսված գործունեության տեսակների համար 1.21-րդ, 1.22-րդ, 1.23-րդ, 1.24-րդ և 9-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները պարտադիր չեն».

2) N 2 հավելվածի` հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների 12.3-րդ կետի պարզաբանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.3-րդ կետով նախատեսված քիմիաթերապիայի բաժանմունքն ուռուցքաբանական (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում կարող է գործել բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում, որտեղ առկա են լաբորատոր ու գործիքային հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ և վերակենդանացման բաժանմունք»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ քիմիաթերապիայի բաժանմունք ունեցող, սակայն ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող` լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։