«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. թիվ 15-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 17-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 13-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 15-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ տրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում __________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________
_____________________________________
Գտնվելու վայրը _____________________________________ ____________________________________ I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ___________ Համայնքը _____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՎՏՈ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի թիվ 15-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
201_ թ. ____________________ ամսվա համար
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա
սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Փոխադրվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային 111 -"-
ներմարզային 112 -"-
միջմարզային 113 -"-
միջպետական 114 -"-
Բեռնաշրջանառություն 120 հազար տոննա-կմ
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային 121 -"-
ներմարզային 122 -"-
միջմարզային 123 -"-
միջպետական 124 -"-
2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համա-րը Չափի
միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա
սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 210 հազար ուղևոր
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 211 -"-
ներմարզային 212 -"-
միջմարզային 213 -"-
միջպետական 214 -"-
210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը 220 -"-
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 221 -"-
ներմարզային 222 -"-
միջմարզային 223 -"-
միջպետական 224 -"-
Ուղևորաշրջանառություն, ընդամենը 230 հազար ուղևոր-կմ
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 231 -"-
ներմարզային 232 -"-
միջմարզային 233 -"-
միջպետական 234 -"-
230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը 240 -"-
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 241 -"-
ներմարզային 242 -"-
միջմարզային 243 -"-
միջպետական 244 -"-
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համա-րը Չափի
միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա
սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Փոխադրվել են ուղևորներ 310 հազար ուղևոր
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 311 -"-
ներմարզային 312 -"-
միջմարզային 313 -"-
միջպետական 314 -"-
Ուղևորաշրջանառություն (հաշվարկվում է վճարովի վազքով) 320 հազար ուղևոր-կմ
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային 321 -"-
ներմարզային 322 -"-
միջմարզային 323 -"-
միջպետական 324 -"-
4. Ֆինանսական ցուցանիշները
Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամիսը այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների Աճողական թվերով հաշվետու տարվա
սկզբից
ներքաղա-քային ներմար-զային միջմար-զային միջպե-տական
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Բեռնափոխադրումներից x x x x x x
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) 410 հազար դրամ
ծախսեր 411 -"-
Ուղևորափոխադրումներից x x x x x x
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) 420 հազար դրամ
ծախսեր 421 -"-
որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից x x x x x x
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) 430 հազար դրամ
ծախսեր 431 -"-
Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից x x x x x x
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) 440 հազար դրամ
ծախսեր 441 -"-
Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը
(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 450 հազար դրամ x x x x
այդ թվում` բեռների բեռնման և բեռնաթափման 451 -"- x x x x
բեռների պահման և պահեստավորման 452 -"- x x x x
ավտոկայարանների և ավտոկայանների 453 -"- x x x x
այլ` (նշել ծառայության տեսակը) x x x x x x
454 -"- x x x x
455 -"- x x x x
456 -"- x x x x
Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) 460 հազար դրամ x x x x
որից` նշել գործունեության տեսակը x x x x x x
461 -"- x x x x
462 -"- x x x x
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամիսը այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների (510-540 տողերը ըստ 2-րդ սյունակի, 550-580 տողերը ըստ 1-ի սյունակի)
ընդամենը որից` աշխատան-քում ներքա-ղաքային ներմար-զային միջմար-զային միջպե-տական
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Բեռնատար ավտոմեքենաներ 510 միավոր x x x x
Ավտոբուսներ 520 -"-
Միկրոավտոբուսներ 530 -"-
Թեթև մարդատար տաքսիներ 540 -"- x x x x
Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը 550 -"- x
Ավտոբուսների կատարած երթերը 560 -"- x
Միկրոավտոբուսների կատարած երթերը 570 -"- x
Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը 580 -"- x
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը այդ թվում` (610) _______ մարդ
բեռնափոխադրումներով զբաղվող (611) _______ մարդ
ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) (612) _______ մարդ
թեթև մարդատար տաքսիներով (613) _______ մարդ
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող (614) _______ մարդ
այլ գործունեությամբ զբաղվող (615) _______ մարդ
Ղեկավար _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն)
______________
(Հեռախոսահամար(ներ)) « __ » _______20___թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____@_______
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 15-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.
- շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով։
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի՝ հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15 x 20 = 300 կմ
II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x 25 = 500 կմ
III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝
(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ.
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործումից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: