«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. թիվ 18-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 18-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման ժամկետը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում ____________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________
___________________________________
Գտնվելու վայրը ____________________________
____________________________________ I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ____________ Համայնքը _____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
2-ԵՐԿԱԹ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
2010թ. հուլիսի 7-ի թիվ 18-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
201___թ. _____________ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ
տարվա նախորդ
տարվա հաշվետու տարվա
սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Առաքվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա
որից`
Հանքային շինարարական նյութեր 110.1 ”-”
Ցեմենտ 110.2 ”-”
Քարածուխ 110.3 ”-”
Կոքս 110.4 ”-”
Նավթ և նավթամթերք 110.5 ”-”
Հանքաքար գունավոր մետաղներ 110.6 ”-”
Սև մետաղներ 110.7 ”-”
Սև մետաղների ջարդոն 110.8 ”-”
Քիմիական և հանքային պարարտանյութեր 110.9 ”-”
Անտառային բեռներ 110.1.1 հազար տոննա
Հացահատիկ և աղացվող մթերքներ 110.1.2 ”-”
Ներկրվել են բեռներ 115 ”-”
որից`
Հանքային շինարարական նյութեր 115.1 ”-”
Ցեմենտ 115.2 ”-”
Քարածուխ 115.3 ”-”
Կոքս 115.4 ”-”
Նավթ և նավթամթերք 115.5 ”-”
Հանքաքար երկաթ և մանգան 115.6 ”-”
Սև մետաղներ 115.7 ”-”
Սև մետաղների ջարդոն 115.8 ”-”
Քիմիական հանքային պարարտանյութեր 115.9 ”-”
Անտառային բեռներ 115.1.1 ”-”
Հացահատիկ և աղացվող մթերքներ 115.1.2 ”-”
Ներհանրապետական փոխադրումներ 120 ”-”
Բեռնաշրջանառություն 125 հազար տոննա-կմ
Վագոնի պտույտը 130 օր
Վագոնների միջին օրական բեռնումը 135 վագոն
Վագոնների միջին օրական բեռնաթափումը 140 ”-”
Փոխադրվել են ուղևորներ 145 հազար
ուղևոր
այդ թվում`
մեկնել են 145.1 ”-”
ժամանել են 145.2 ”-”
Ուղևորաշրջանառություն 150 հազար
ուղևոր-կմ
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 155 հազար դրամ
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 160 ”-”
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 165 ”-”
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 170 ”-”
Ղեկավար _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն, պաշտոն)
______________
(Հեռախոսահամար(ներ)) « __ » _______201___թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____@_______
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 18-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Առաքվել են բեռներ (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից՝ դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
5. 110–110.1.2 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
6. Ներկրվել են բեռներ (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
7. 115-115.1.2 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. Ներհանրապետական փոխադրումներ (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
9. Բեռնաշրջանառություն (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
10. Վագոնի պտույտ (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
11. Վագոնների միջին օրական բեռնում (տող 135) և բեռնաթափում (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
12. Փոխադրվել են ուղևորներ (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
13. Ուղևորաշրջանառություն (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
15. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով :
16. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 170) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: