Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-08-27-ից մինչև 2015-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-05-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010279

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 հուլիսի 2010 թ.

ք. Երևան N 386-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի, 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.

ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված տվյալ տարվա սակագների մեծությանը.

բ. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս չի կիրառվել այդ մեթոդիկայի 3.4 կետը.

գ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունը` փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը ընդունել հավասար սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել և վերանայել սույն մեթոդիկայի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։