Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-01-01-ից մինչև 2002-08-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-08-17Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

1 ՀՈՒՆՎԱՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունվարի 1997 թ. N 1

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետում «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը» և «1997 թվականի հունվարի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը» և «1997 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման սահմանված ժամկետների խախտման համար պատասխանատվություն են կրում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման և հրապարակման մասին յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման մասին յուրաքանչյուր ամիս ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։