Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

31 հունվարի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 1997 թ. N 13

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը:

2. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել նրա կազմը` համաձայն հավելվածի:

4. Լուծարքային հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի լուծարման գործընթացի ավարտից հետո նրա գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության տնօրինությանը.

բ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Հավելված

ՀՀ կառավարության 1997 թվականի

հունվարի 31-ի N 13 որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ն. Խաչատրյան - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար (նախագահ)

Վ. Մանուկյան - ՀՀ նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (նախագահի տեղակալ)

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ

Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ

Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

Պ. Ղալթախչյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ

Մ. Իսաջանյան - ՀՀ նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի գլխավոր հաշվապահ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Գ. Շահբազյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։