Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 21 ՀՈՒՆԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 207-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

21 հունիսի 2010 թ.

ք. Երևան N 207-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 25.05.2010թ. կայացած նիստերի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 17.06.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) Վահան-Հարութ ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0205 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 11.06.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գև Ընդ Գայ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0836 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 18.06.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0405 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Ամի Կոնֆիե» ՍՊ ընկերությանը, անհատ ձեռնարկատեր Լիաննա Միրզոյանին և անհատ ձեռնարկատեր Վարդան Գրիգորյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (21.06.2010թ. հր. N 207-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ

(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,

գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 «Վահան-Հարութ» ՍՊԸ Երևան,

Ն. Նորք, 9-րդ զ., Վիլնյուսի 115 շ., բն. 7, հ. 531-360 ԱԳN0205 25.06.02թ. 00844952 205 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Գև Ընդ Գայ» ՍՊԸ ք. Երևան, Դրոյի 23, բն. 20,

հեռ. 532-256 ԱԳN0836 15.06.09թ. 010011442 832 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

3 «Ուայդ Գեյթ» ՍՊԸ Երևան, Չարենցի 4, բն. 66,

հեռ. 543-927 ԱԳN0405 19.06.03թ. 01533979 405 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

4 «Ամի Կոնֆիե» ՍՊԸ Երևան, Շերամի 93, բն. 43,

հեռ. 723-468 ԱԳN0908 21.06.10թ. 01847254 903 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

5 Լիաննա Միրզոյան (ԱՁ) Երևան, Բաղյան 2, փող. 4, բն. 43, հեռ. 674-515 ԱԳN0909 21.06.10թ. 25306042 904 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

6 Վարդան Գրիգորյան (ԱՁ) Երևան, Սաֆարյան 4, բն. 43, հեռ. 662-393 ԱԳN0910 21.06.10թ. 25310427 905 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։