ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 482-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2.ա հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից` 81 քառ. մետր մակերեսով, 267016 դրամ հաշվեկշռային արժեքով, և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից` 242.3 քառ. մետր մակերեսով, 2165783 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 19.08.10 N 1048-Ա)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով նշված հիմնարկի միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին, իսկ սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել սեփականաշնորհման պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մայիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
մայիսի 7-ի N 482-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2.ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը,
անունը Անձնագրային տվյալները Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հատկացման
տարեթիվը Բնակարանի մակերեսը (քառ. մ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ) Սեփականության տեսակը Բնակտարածու-թյան պատկա-նելությունը
1 2 3 4 5 6 7 8
Սարգսյան Լենա Սարգսի AF 0370478, տրված` 31.07.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 128 սենյակ 2001 թ. 28.8 94939 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Օվանեսովա Թամարա Սուրենի AG 0351778, տրված` 06.08.2004 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 119 սենյակ 1990 թ. 17.4 57359 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Պողոսովա Ջուլետա Համբարձումի AF 0787104, տրված` 29.10.2003 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 226 սենյակ 1990 թ. 17.4 57359 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Պողոսյան Գեննադի Գրիգորի AF 0659038, տրված` 30.01.2003 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 504 սենյակ 2002 թ. 17.4 57359 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Ընդամենը 81 267016
Սահյան Սուսաննա Կագրամանի AF 0785416, տրված` 13.11.2003 թ., 004-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 305 սենյակ 1988 թ. 33.8 302120 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Մնացականյան Աննա Ցոլակի AE 0595928, տրված` 30.08.2000 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 701 սենյակ 1989 թ. 23.8 212735 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Հայրապետյան Քրիստինա Բենիկի AE 0551445, տրված` 30.06.2000 թ., 037-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 508 սենյակ 2005 թ. 34.2 305695 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Օհանովա Ռուզաննա Սերգեյի AH 0663478, տրված` 03.09.2008 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 312.բ սենյակ 1989 թ. 93.9 839321 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Առաքելյան Սոմիկ Արտեմի AF 0614659, տրված` 17.08.2002 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 503 սենյակ 2001 թ. 36.3 324466 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Տոնյան Մագթաղ Սեմյոնի AF 0463105, տրված` 09.11.2001 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 722 սենյակ 1989 թ. 20.3 181451 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Ընդամենը 242.3 2165783
(Հավելվածը փոփ. 19.08.10 N 1048-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան