Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 50410315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

29 հուլիսի 2010 թ. N 320-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 18-ի թիվ 244-Ն որոշումը՝

Որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թ. նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) 5-րդ կետերում «-2 թեկնածու՝ մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի կազմակերպություններից» բառերից հետո լրացնել «-1 թեկնածու ՀՀ վարչապետի ներկայացուցիչ

- 1 թեկնածու հասարակական կազմակերպության ներկայացուցիչ» բառերը.

2) 5-րդ կետերում «5 անդամից» բառերը փոխարինել «7 անդամից» բառերով։

Մարզպետ Ն. Պողոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։