ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 օգոստոսի 2010 թ. N 1296-Ա/Ք
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր` 1-ին աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ
1) «ՀՀ Արարատի մարզի Ոսկետափի
թիվ 2 միջնակարգ դպրոց»`
տարրական ընդհանուր` 1-ին աստիճան
200 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
200 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ
աստիճան,
200 տեղ
2) «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի բանավանի
հիմնական դպրոց»`
տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
80 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
100 տեղ
3) «ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի
միջնակարգ դպրոց»`
տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
156 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
220 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
134 տեղ
4) «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան»`
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
150 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
250 տեղ
5) «ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավանի միջնակարգ դպրոց»
տարրական ընդհանուր` 1-ին աստիճան
64 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
144 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
192 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար Ա. Աշոտյան