Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 18 ՕԳՈՍՏՈՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 1299-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 օգոստոսի 2010 թ. N 1299-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱՇԱՏ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 015 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`

Հրամայում եմ՝

1. Կասեցնել «Արտաշատ-համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 24-ի N 289-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 015 լիցենզիայի գործողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, 3-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի բացակայություն) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

Նախարար Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։