ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2010 թ.
ք. Երևան N 54-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Սոֆյա Գևորգյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Սարգիս Հակոբյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Աննա Բաբաջանյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 22.01.2010թ. N 54-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ.
անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 Ա/Ձ Աննա Բաբաջանյան ք. Եղեգնաձոր,
Ն. Մշեցու փող. 30 Ա-XX-000611 22.01.2010 480 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Եղեգնաձոր, Միկոյան N 4 անժամկետ
2 Ա/Ձ Սոֆյա Գևորգյան ք. Հրազդան, Կենտրոն թաղ.,շ. 43, բն. 98 Ա-XX-000612 22.01.2010 483 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 32 անժամկետ
3 Ա/Ձ Սարգիս Հակոբյան ք. Երևան, Նար-Դոսի փող. 109 Ա-XX-000613 22.01.2010 1 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Երևան,
Նար-Դոսի 77/1 անժամկետ