ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 օգոստոսի 2010 թ.
ք. Երևան N 279-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում և Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 12.08.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 26.07.10թ. թիվ 251-Լ հրամանով՝ համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 11.08.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «էմ Ռոբ Կոնցեռն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0672 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Հովար Ռիելթի» ՍՊ ընկերությանը և «Դեսկո Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա.
բ) «ՍՊ Գեոնավիթել» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(12.08.2010թ. հր. 279-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Էդուարդո» ՍՊԸ Ք. Երևան, Պ. Սևակի 1/1,
բն. 17 ԱԳ0421 24.07.03թ. 00017956 421 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Կոմիտեի 26.07.10թ.
թիվ 251-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
2 «Էմ Ռոբ Կոնցեռն» ՍՊԸ Ք. Երևան, Հ/Ա Ա3 թաղ. 12,
բն. 16 ԱԳ0672 17.05.07թ. 01839084 670 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Հովար Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Մալխասյանց փ., շ. 3, բն. 2 ԱԳ0922 12.08.10թ. 00097313 917 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում
4 «Դեսկո Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան,
Գ. Նժդեհի 8շ., շին. 53 ԱԳ0923 12.08.10թ. 02247986 918 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում
5 «ՍՊ Գեոնավիթել» ՍՊԸ Ք. Երևան, Անդրանիկի 23շ., 18բն. ԱԳ0924 12.08.10թ. 01847486 919 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում