ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2010 թ.
ք. Երևան N 410-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լուսինե Սիմոնյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Դավ-Վարդ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Վահե Հայրապետյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Դոկտոր Դենթ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 18.03.2010թ. N 410-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ-
(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ. անձ՝
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 «Դավ-Վարդ» ՍՊԸ Արարատի մարզ,
գ. Բերքանուշ Կ-XX-001319 18.03.2010 38 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) Արարատի մարզ, գ. Բերքանուշ անժամկետ
2 Ա/Ձ Լուսինե Սիմոնյան ք. Արտաշատ, Արարատյան փող.,
շ. 3, բն. 17 Ա-XX-000625 18.03.2010 51 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արարատի մարզ,
գ. Նոր կյանք, Արարատյան 88/1 անժամկետ
3 Ա/Ձ Վահե Հայրապետյան Արմավիրի մարզ,
գ. Տանձուտ Ա-XX-000366 18.03.2010 41 Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) ք. Արմավիր, Հանրապետության փող., 1 շ. անժամկետ
4 «Դոկտոր Դենթ» ՍՊԸ ք. Երևան,
Ղ. Փարպեցու 13, բն. 12 Կ-XX-001403 18.03.2010 48 Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) ք. Երևան,
Ղ. Փարպեցու 13, բն. 12 անժամկետ