ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 ապրիլի 2010 թ.
ք. Երևան N 682-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Արսանա» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Խաչունց գրուպ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Մեդիամեդ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Մեդիամեդ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Մեդեսի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Սաիրա Քաթերինգ սերվիս» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Մ.Ա.Ղ.-Շինանյութ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հայարփի Գևորգյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հարություն Փոլադյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Գայանե Սարգսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հակոբ Բաբայան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Սահակ Մկրտումյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Մեդեսի» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Օն կլինիք Անի» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Սոֆիա Տեր-Մինասյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 30.04.2010թ. N 682-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 «Խաչունչ Գրուպ» ՍՊԸ ք.Երևան, Մաշտոցի պող., թիվ 20 Կ-XX-001338 30.04.2010 166 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Արամի փող., թիվ 54 անժամկետ
2 «Մեդեսի» ՍՊԸ ք.Երևան, Գուլակյան փող., շ14ա, բն. 42 Կ-XX-001339 30.04.2010 167 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ., հ. 5/1 անժամկետ
3 «Նատալի ֆարմ» ՍՊԸ ք.Երևան, Աբովյան 42շ., բն. 2 Կ-XX-001335 30.04.2010 134 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Մաշտոցի պող., թիվ 22/2 անժամկետ
4 «Նատալի ֆարմ» ՍՊԸ ք.Երևան, Աբովյան 42շ., բն. 2 Ա-XX-001334 30.04.2010 132 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Կոմիտաս պող., թիվ 9/2 անժամկետ
5 «Մեդիամեդ» ՍՊԸ ք.Երևան, Ավան, Բաբաջանյան 14-49 Կ-XX-001341 30.04.2010 152` Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, «Բարեկամության» կայարան անժամկետ
6 «Մեդիամեդ» ՍՊԸ ք.Երևան, Ավան, Բաբաջանյան 14-49 Կ-XX-001340 30.04.2010 151` Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Իսահակյան փող., թիվ 5 անժամկետ
7 «Սաիրա քաթերինգ սերվիս» ՍՊԸ Արմավիրի մարզ, գ.Արմավիր Կ-XX-001336 30.04.2010 149 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Կիևյան փող., 22շ., թիվ 41 անժամկետ
8 Ա/Ձ Սահակ Մկրտումյան Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Օրջոնիկիձեի փող., տուն 96 Ա-XX-000640 30.04.2010 160 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Դիլիջան, Սայաթ-Նովայի փող. 7 անժամկետ
9 Ա/Ձ Հարություն Փոլադյան ք.Երևան, Հալաբյան 112, բն. 27 Ա-XX-000639 30.04.2010 128 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Լենինգրադյան փող., հ. 2/2 անժամկետ
10 Ա/Ձ Հայարփի Գևորգյան Գեղարքունիքի մարզ, ք,Մարտունի, գ. Ծովինար Ա-XX-000638 30.04.2010 142 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, Ա.Արմենակյան փող., N 228/10 անժամկետ
11 Ա/Ձ Գայանե Սարգսյան ք.Երևան, Միկոյան, շ. 9, բն. 33 Ա-XX-000637 30.04.2010 124` Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան, 16 թաղ., 16շ., հ. 136 անժամկետ
12 Ա/Ձ Հակոբ Բաբայան Արարատի մարզ, գ. Ազատավան Ա-XX-000636 30.04.2010 129 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) Արարատի մարզ, Ազատավան հ/ք, Արտաշատյան թիվ 11 անժամկետ
13 «Արսանա» ՓԲԸ ք.Երևան, Չարենցի փող., շ. 27, բն. 10 Կ-XX-001332 30.04.2010 164 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք.Երևան,
Գ. Նժդեհի 1շ., 1 անժամկետ
14 «Մ.Ա.Ղ.-Շինանյութ» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Արամուս Կ-XX-001333 30.04.2010 126 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) Կոտայքի մարզ,
ք. Աբովյան, Կոտայքի փող.,
թիվ 1/4 անժամկետ
15 «Մեդեսի» ՍՊԸ ք. Երևան, Գուլակյան փող., շ. 14ա, բն. 42 Կ-XX-001421 30.04.2010 167 Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական (մ և մ), վիրաբուժական ստոմատոլոգիական (մ և մ), օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմա-տոլոգիական ատամ-նատեխնիկական, ռենտգենաբանական) ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., հ. 5/1 անժամկետ
16 «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ Կ-XX-001422 30.04.2010 145 Բժշկական օգնություն և սպասարկում (ակնաբանական) ք.Էջմիածին, Սպանդարյան փող. 1 անժամկետ
17 «Օն կլինիք Անի» ՍՊԸ ք.Երևան, Չեխովի փող., շ. 48, շինություն 27 Կ-XX-001423 30.04.2010 148 Բժշկական օգնություն և սպասարկում (Բժշկական ընդհանուր պրակտիկա, սրտաբանական, ներզատաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական) կոսմետոլոգիական) ք.Երևան, Չեխովի փող., շ. 48, շինություն 27 անժամկետ
18 Ա/Ձ Սոֆյա Տեր-Մինասյան ք. Գյումրի, Մազմանյան 129 Ա-XX-000370 30.04.2010 127 Բժշկական օգնություն և սպասարկում(Գինեկոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային), լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական) Ք.Գյումրի, Տ.Մեծի փող., 19շ.,6/9 անժամկետ