Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 706-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի նիստի N 42 արձանագրության 56-րդ կետով ընդունված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի կատարողականը և ներկայացնել առաջարկություններ` անդրադառնալով նաև մոնիթորինգի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ծրագրում անհրաժեշտ փոփոխությունների կատարման խնդրին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 3

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

սեպտեմբերի 3-ի N 706-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ

Ա. Հովսեփյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիթորինգի մեթոդաբանության բաժնի պետ

Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։