ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1096-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի բեմական մասի մեքենասարքավորումների տեղադրման էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում լրացուցիչ հատկացնել 64,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների գնումը կիրականացվի մեկ անձից գնման ձևով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 26-ի N 1096-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) Գնման ձևը Պայմանագրի
քանակը գումարը
(հազ. դրամ) կնքման ժամ-կետը կատար-ման վերջնա-ժամկետը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 64,000.0 x x x
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 64,000.0 x x x
Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի բեմական մասի մեքենասարքավորում-ների տեղադրման էլեկտրամոնտաժման աշխատանքներ դրամ 0.0 64,000.0 ՄԱ սեպտեմ-բեր դեկտեմ-բեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 26-ի N 1096-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Մշակութային օբյեկտների հիմնանորոգում Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ
Ս001 ԵՊ04 -
Չափորոշիչները առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամ-յակ ինն ամիս տարի
Քանակական 1. Կազմակերպությունների
թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր) 0.0 0.0 0.0 0.0 X X X X
ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) X X X X 0.0 0.0 64,000.0 64,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան