Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-04-21-ից մինչև 2004-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-01-15Բացել ARLIS-ում

040.0065.040497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

4 ապրիլի 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 ապրիլի 1997 թվականի N 65

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ներքաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս) և մետրոպոլիտենով մեկ ուղևորի փոխադրման սակագինը սահմանել 40 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 6-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 210 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 6 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։