«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 օգոստոսի 2010 թ. թիվ 549-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանով հաստատված «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների» ցանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
32 «Ֆետիդա ֆարմ» ՍՊԸ ք. Երևան,
Դ. Անհաղթի 19, բն. 22 «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետի 3-րդ ենթակետ 28/07/2010թ.
Նախարար Տ. Դավթյան