«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610325
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 օգոստոսի 2010 թ. N 414-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «23.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
23.1 Հայաստանի Հանրապետության անկախության տոն 2 նամականիշ III եռամսյակ 650
350 50000
50000
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` «Հայաստանի Հանրապետության անկախության տոն» թեմային նվիրված նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` «Հայաստանի Հանրապետության անկախության տոն» թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
Նախարար Մ. Վարդանյան
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թվականի օգոստոսի 25-ի
N 414-Ն հրամանի
Նախարար Մ. Վարդանյան