Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 50610331

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

27 օգոստոսի 2010 թ. N 327-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի 2010 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրության 43-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության ընթացքում յունիկոդ տառատեսակները կիրառելու նպատակով`

Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մարզպետ Կ. Շահգալդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։