Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
1) սույն օրենքի 2-րդ հոդվածով՝
ա. լրացվող 47.15-րդ հոդվածի 7-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից,
բ. լրացվող 47.17-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից,
գ. լրացվող 47.17-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.
2) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.1-ին հոդվածի 1-ին մասի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված շենքերի մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո.
3) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.2-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից.
4) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.2-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետի, 2-5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
(9-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-510-Ն)
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. մարտի 6
Երևան
ՀՕ-96-Ն